Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.12.2014 | 00:00

Ինչ օգուտ ունի քանդակված արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երևույթ. իսկ ստեղծողը հույսը դրեց իր ստեղծածի վրա` իր համար անօգուտ կուռքեր շինելով։ Վա՜յ նրան, ով փայտին ասում է` սթափվի՛ր և զարթնի՛ր, իսկ քարին` բարձրացի՛ր, մինչ դրանք աչքի առաջ գտնվող երևույթ են` արծաթից ու ոսկուց կռած, և բոլորովին շունչ չկա դրանց մեջ։ Սակայն Տերը իր սուրբ տաճարի մեջ է, և ամբողջ երկիրը թող վախենա նրանից։


Ամբակումի 2. 18-20

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ